Warning: include(/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache-base.php) [function.include]: failed to open stream: No such file or directory in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 65

Warning: include() [function.include]: Failed opening '/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache-base.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php53/usr/share/pear:/opt/alt/php53/usr/share/php') in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 65

Warning: include_once(/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/ossdl-cdn.php) [function.include-once]: failed to open stream: No such file or directory in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 82

Warning: include_once() [function.include]: Failed opening '/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/ossdl-cdn.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php53/usr/share/pear:/opt/alt/php53/usr/share/php') in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 82
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել հաշմանդամություն ունեցող պատանիների հետ | Culture.AM
a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել հաշմանդամություն ունեցող պատանիների հետ

13083111_512757338916242_1707289310741562040_n

Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է  ի ծնե հաշմանդամություն ունեցող և մանկական ուղեղային կաթվածով տառապող աշտարակաբնակ Դավիթ և Հասմիկ Խաչատրյաններին: Այդ մասինհաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: Անհրաժեշտ բժշկական աջակցություն ստանալու նպատակով Կանադա մեկնելուց առաջ երեխաները եկել էին` ստանալու Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը:

Վեհափառ Հոր հանձնարարականի համաձայն` պատանիների բուժումը կազմակերպվել է Արագածոտնի ու Կանադայի հայոց թեմերի համատեղ պայմանավորվածությամբ և աջակցությամբ: Վերջիններիս ուղեկցում էին Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, թեմի «Ս. Մարիանե» սոցիալական կենտրոնի հոգևոր պատասխանատու Արժանապատիվ Տ. Փառեն քահանա Առաքելյանը, կենտրոնի տնօրեն Կարինե Գրիգորյանն ու երեխաների մայրը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր հայրապետական օրհնությունը բերելով Դավիթին և Հասմիկին, գոհունակության և գնահատանքի խոսք է փոխանցել երկու թեմերի առաջնորդներին` հավելելով, որ աստվածահաճո կարևոր ձեռնարկում է իրականացվում, որպեսզի երկու հայորդիները կարողանան վերագտնել իրենց առողջությունը և լծվել սեփական իղձերի կենսագործմանը:

Վեհափառ Հայրապետը մաղթել է  երեխաներին, որ զորեղ հավատքով և լավատեսությամբ մեկնեն բուժման և առողջությունը վերագտած վերադառնան իրենց օջախ:
Գարեգին Բ Կաթողիկոսը վստահություն է  հայտնել, որ Աստծո ողորմությամբ և մարդասեր հանրության օժանդակության շնորհիվ նմանատիպ միջոցառումներ ապագայում նույնպես կիրականացվեն, որպեսզի նրանք, ովքեր հավելյալ բժշկական խնամատարության կարիք ունեն, կարողանան արժանանալ պատշաճ հոգածության:

Վերջում Նորին Սրբությունը բժշկության աղոթք է ասել պատանիների համար և վերջիններիս տերունական խաչ ընծայելով` բարի ապաքինում ցանկացել նրանց:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0