a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մոսկվայի պետական մանակվարժական համալսարանի ռեկտորին

13177294_519627238229252_5901364613859232857_n

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է  Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Ալեքսեյ Սեմյոնովի գլխավորած պատվիարկությանը` ուղեկցությամբ Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր պրոֆ. Ռուբեն Միրզախանյանի: Այդ մասին հաղորդում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը:

Հանդիպմանը տիար Ռուբեն Միրզախանյանը, հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը, Նորին Սրբությանը ներկայացրել է  երկու կրթական հաստատությունների միջև ձևավորվող համագործակցությունը և կրթական գործընթացներին ի նպաստ իրականացվելիք համատեղ ծրագրերն ու միջոցառումները:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն օգտաշատ նախաձեռնության առիթով իր հայրապետական գնահատանքը փոխանցեց հյուրերին և մեծապես կարևորեց կրթական հաստատությունների միջև հարաբերությունների սերտացումն ու առավել արդյունավորումը` ընդգծելով, որ դրանք պետք է համահունչ լինեն երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ոգուն:

Նորին Սրբությունը գոհունակություն է հայտնել միջպետական մակարդակի վրա կրթական ոլորտում ձևավորվող գործակցության համար, ապա անդրադարձել Հայաստանյաց Առաքելական Ս. Եկեղեցու պատմական դերակատարությանը կրթության կազմակերպման գործում և կրթադաստիարակչական ոլորտում ծավալվող ներկայիս գործունեությանը: Վեհափառ Հայրապետը գնահատանքով նշել է, որ այսօր Մայր Աթոռ Ս. Էջմիածինը սերտորեն համագործակցում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ, իրականացվում են համատեղ ձեռնարկներ: Նորին Սրբությունը տեղեկություններ է փոխանցել Մայր Աթոռի հովանու ներքո գործող երկու հանրակրթական դպրոցների ու Հայորդյաց տների գործունեության, ինչպես նաև տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների, որոնց թվում և Երևանի պետական մանկավարժական համալսարանի հետ առկա գործակցության մասին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև անդրադարձ է կատարել Հայաստանյայց Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերություններին և համագործակցությանը, որի շրջանակներում կատարվում է ուսանողների փոխանակում հոգևոր կրթական հաստատությունների միջև:

Իր հերթին Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը կարևոր նկատել է իր այցը բարեկամ Հայաստան Հանրապետություն և խոսել ուսանողների հետ տարվող համակողմանի կրթադաստիարակչական աշխատանքի, մասնավորապես, սոցիալական ծառայության ոլորտում ուսանողների ակտիվ ներգրավման մասին:

Տիար Ալեքսեյ Սեմյոնովը տեղեկացրել է համալսարանի և Ռուս Ուղղափառ Եկեղեցու միջև ձևավորված ամուր կապերի մասին` ընդգծելով կրթության ոլորտում գիտելիքներին զուգահեռ հոգևոր արժեքների փոխանցման առաջնահերթության մասին:

Զրույցի ընթացքում ռեկտորը նաև իր ցավն է արտահայտել այս օրերին Լեռնային Ղարաբաղի սահմանագծին տիրող իրավիճակի առիթով:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0