a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Նոբելյան մրցանակի արժանացած գիտնականների

12985341_509339969257979_5619330635035677102_n

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունել է բժշկության և հարակից ոլորտների զարգացման գործում Նոբելյան մրցանակի արժանացած Ահարոն Չեխանովերին, Ադա Յոնաթին, Դեն Շեխտմանին և Էյ-իչի Նեգիշին` ուղեկցությամբ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր պրոֆ. Միքայել Նարիմանյանի և ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Վիլեն Հակոբյանի: Այդ մասին հաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Հյուրերը Հայաստան են ժամանել Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կազմակերպած «Նոբելյան օրեր Երևանում» գիտական միջոցառման առիթով:
Ողջունելով Նոբելյան մրցանակակիրներին և մաղթելով նորանոր ձեռքբերումներ իրենց գիտական գործունեության մեջ` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է , որ հաճելի է համայն հայության հոգևոր կենտրոնում հյուրընկալել անվանի գիտնականների, ովքեր գիտության ոլորտում մատուցած ծառայություններով մեծ նպաստ են բերել մարդկության բարօր կյանքի կերտման գործին: Ընդգծելով «Նոբելյան օրեր Երևանում» գիտական միջոցառման կարևորությունը` Նորին Սրբությունը նշել է , որ այն առանձնահատուկ հնարավորություն է ընձեռում երիտասարդ գիտնականներին շփվելու գիտության աշխարհահռչակ մշակների հետ և ներշնչվելու նրանց օրինակով:

Հանդիպմանը Գարեգին Բ Կաթողիկոսը խոսել է  Ադրբեջանի կողմից վերջին օրերին սանձազերծված ռազմական գործողությունների և դրանց աղետալի հետևանքների մասին` անդրադառնալով նաև իր` Արցախ կատարած երկօրյա այցին:
Այս կապակցությամբ Նորին Սրբությունը կոչ է արել Նոբելյան մրցանակակիրներին, որպեսզի նրանք` իբրև մեծագույն մարդասերներ և անվանի գիտնականներ, իրենց ձայնը բարձրացնեն և նպաստեն Մերձավոր Արևելքում ու այսրկովկասյան տարածաշրջանում խաղաղության վերահաստատմանը: Նմանօրինակ երևույթների կանխարգելման գործում Վեհափառ Հայրապետը կարևորել է  միջազգային հանրության դատապարտող կեցվածքը:

Վերջում վերստին իր գնահատանքը հայտնելով ներկաներին` Նորին Սրբությունը մաղթել է, որ Աստված իր երկնառաք խաղաղությունը հեղի մարդկային կյանքի վրա:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0