a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» դպրոցի սաներին

12993479_510614245797218_2350565593644622537_n

Ապրիլի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է  Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հայաստան ժամանած «Հովնանյան» դպրոցի սաներին և պաշտոնեության ներկայացուցիչներին` ուղեկցությամբ Մայր Աթոռի բարերար Տիար Հրաչ Թուֆայանի: Այդ մասին հաղորդում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը:

Ողջունելով «Հովնանյան» դպրոցի սաների այցը Հայրենիք և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Նորին Սրբությունն իր գոհունակությունն է հայտնել, որ այս ամենամյա հանդիպումը գեղեցիկ ավանդույթ է դարձել հատկապես հայ ժողովրդի համար նվիրական ապրիլ ամսին, երբ ազգովի ոգեկոչում ենք Հայոց Ցեղասպանության նահատակների անմահ հիշատակն ու հայցում նրանց բարեխոսությունը Հայոց աշխարհի և մեր ազգի համար: Նորին Սրբությունն ընդգծել է, որ նահատակության և հայրենասիրության այդ ոգին դրսևորվեց նաև վերջին օրերին Արցախում, ուր հայոց բանակի քաջ մարտիկներից շատերն իրենց կյանքի գնով անառիկ պահեցին մեր սահմաններն ու արիության բազում օրինակներ ցույց տվեցին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հույս է հայտնել, որ նրանց օրինակը պիտի խանդավառի «Հովնանյան» դպրոցի սաներին` նրանց սիրտն ու հոգին լցնելով Հայրենիքի և մեր Մայր Եկեղեցու հանդեպ անսահման սիրով ու նվիրվածությամբ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մասնավոր գնահատանքն ու օրհնությունն է  բերել ազգային բարերար Հրաչ Թուֆայանին, որի մշտական հոգածության ներքո են հայ մանուկները, ի մասնավորի Էջմիածնի Հայորդաց տան սաները:

Հանդիպման վերջում Նորին Սրբությունն իր օրհնությունն ու բարձր գնահատանքն է  հայտնել նաև «Հովնանյան» դպրոցի պաշտոնեությանը և մանկավարժներին` հորդորելով սաների մեջ վառ պահել հայի անկոտրում ոգին ու հայկական ինքնությունը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0