a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արմավիրի թեմի առաջնորդին և Սարդարապատի թանգարանի տնօրենին

68b52efdfd55bcd4ac87e4bdd549f49e

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանին և Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանին:

Հանդիպմանը Սիոն Սրբազանն ու տիար Կ. Արիստակեսյանը Նորին Սրբությանը տեղեկացրել են 2018 թվականին տոնախմբվելիք Սարդարապատի ճակատամարտի 100-ամյակի առիթով նախանշվող ծրագրերի մասին: Քննարկվեցին հոբելյանական տարվան ընդառաջ կազմակերպվելիք միջոցառումներն ու ձեռնարկները:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրորեն գնահատել է ներկայացված նախաձեռնությունը` կարևորելով հայ ժողովրդի կյանքում մայիսյան պանծալի հաղթանակների տոնախմբումը: Վեհափառ Հայրապետը, իր օրհնությունը բերելով Սիոն Սրբազանին ու տիար Կ. Արիստակեսյանին, նշել է, որ Մայր Աթոռն իր մասնակցությունը կբերի և ըստ ամենայնի կաջակցի փառահեղ հաղթանակի տոնախմբության առիթով նախաձեռնված ծրագրերին:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0