a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Աստանայում կայացել է բարեխոսության կարգ՝ նվիրված Եղեռնի սրբադասված հայ նահատակներին

Աստանա

Ապրիլի 23-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի Ռուս ուղղափառ եկեղեցու Սուրբ Վերափոխման Մայր տաճարում վարդապետ հայր Սերգիյի ձեռամբ մատուցվել է բարեխոսության կարգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված հայ նահատակներին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Եկեղեցական ծիսակատարությունից հետո ելույթով հանդես է եկել Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը, ով մասնավորապես, նշել է, որ Օսմանյան կայսրությունում 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հայաստանում և Սփյուռքում միլիոնավոր հայեր և օտարերկրացիներ ոգեկոչում են այն գիտակցությամբ, որ ի վերջո պատմական արդարությունը հաղթանակելու է, և մարդկության պատմության այդ մեծագույն ոճիրը ստանալու է համընդհանուր ճանաչում ու դատապարտում:

Զորակցություն հայտնելով եղբայրական հայ ժողովրդին և խաղաղություն ու հաշտություն մաղթելով ողջ մարդկությանը` հայր Սերգիյը ներկաներին կոչ է արել իրենց աղոթքներում հայցել սրբադասված հայ նահատակների բարեխոսությունն առ Աստված:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0