a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Արամ Ա կաթողիկոսը հովվապետական այցով մեկնել է ԱՄԷ

79102

Ընդառաջելով Միացեալ Արաբական Էմիրությնների և  Քաթարի Թեմի Կաթողիկոսական Փոխանորդ Հոգշ. Տ. Մեսրոպ Վրդ. Սարգիսյանի եւ Ազգային Իշխանության հրավերին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը մեկնել է  Մ.Ա. Էմիրություններ։ Այդ մասին հաղորդում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության տեղեկատվական համակարգը:

Հովվապետական այցելության շրջանակներում Վեհափառ Հայրապետն իր պատգամը պետք  է  ուղղի տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին Աբու Դաբիի  Ս. Նահատակաց եւ Շարժայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում։ Այցելության ընթացքում Վեհափառը ներկա կգտնվի Աբու Դաբիի Ս. Նահատակաց Եկեղեցու համալիրի «Արա Խանոյան» Ազգային Վարժարանի եւ «Սուրէն Գոժագեան» սրահի  բացման արարողություններին։ Նշվում է, որ հանդիպումներ են նախատեսվում թեմական, ինչպես նաեւ պետական մարմինների ներկայացուցիչների հետ:

Այս այցելության ընթացքում  Վեհափառ Հայրապետին պետք  է  ընկերանան Դպրեվանքի տեսուչ՝ Հոգշ. Տ. Թորգոմ Վրդ. Տօնոյանը եւ Լսատեսողական Բաժանմունքի վարիչ՝ Հոգշ. Տ. Պետրոս Վրդ. Մանուէլյանը։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0