a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մոսկվայում ընթանում է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

joxov

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարանում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ ընթանում է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը, որը մեկնարկել է երեկ՝ մայիսի 16-ին։

Ինչպես հաղորդում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը, ժողովի մեկնարկային օրը Տերունական աղոթքից հետո ժողովականներն աղոթք են բարձրացրել առ Աստված ԳՀԽ բարեհիշատակ անդամ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանի հոգու հանգստության համար:

Այնուհետև Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հրավերին ընդառաջ Մոսկվայում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին հայրապետական իր օրհնությունն է բերել Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նորին Սրբությունը գոհունակություն է հայտնել, որ ԳՀԽ հերթական ժողովը գումարվում է Մոսկվայում՝ նկատի առնելով նաև այն, որ այս տարի լրանում է Ռուսաստանում հայոց թեմի հիմնադրման 300-ամյակը։ Տեղեկացնելով, որ հոբելյանական տարվա հիմնական միջոցառումները տեղի են ունենալու սեպտեմբեր ամսին՝ Վեհափառ Հայրապետը Գերագույն հոգևոր խորհրդի անդամների անունից շնորհավորեց թեմակալ առաջնորդին Ռուսաստանի օրհնյալ երկրում Հայոց Եկեղեցու սպասավորության 300-ամյակի առիթով՝ մաղթելով նաև, որ Տերը զորավոր պահի դարավոր բարեկամությունը հայ և ռուս ժողովուրդների և երկու Եկեղեցիների ու պետությունների գործակցությունը։

Արդյունավոր աշխատանք մաղթելով հոգևոր խորհրդին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև Աստծու օգնականությունն է  հայցել աշխարհասփյուռ հայ ժողովրդին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և նրա նվիրյալ սպասավորներին։

Առաջին օրվա նիստերն ատենապետել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։

Ժողովի առաջին օրը Հայոց Եկեղեցու գործառնությունների բարելավման ծրագրի ընթացքի վերաբերյալ Գերագույն հոգևոր խորհրդի ուշադրությանը զեկույց է ներկայացրել «Դավիդյան» հիմնադրամի նախագահ և բարեգործ Ասո Դավիդյանը։ Կարևոր այս ծրագրի իրականացման պատասխանատվությունը հանձն առած տիար Ասո Դավիդյանը տեղեկացրել է առ այսօր կատարված աշխատանքների և անցկացված անհրաժեշտ խորհրդակցությունների մասին։

Ներկայացված տեղեկատվության շուրջ ծավալված քննարկումից հետո Գերագույն հոգևոր խորհուրդն իր գնահատանքն է հայտնել տիար Ասո Դավիդյանին, ինչպես նաև ծրագրի խորհրդատվական մարմնում ընդգրկված հոգևորականներին ու աշխարհականներին իրենց կարևոր հանձնառության համար։

Եռօրյա ժողովի ընթացքում քննության կառնվեն կանոնադրական, թեմական, ազգային ու հասարակական բազմաբնույթ հարցեր:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0