a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատություն-հիմնարկը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

13012625_510898282435481_2697091665781486056_n

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատություն-հիմնարկը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ: Այդ մասին հաղորդում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը:

Տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար ներկայացնել.

•Դիմում դպրոցի տեսչի անունով

•ՀՀ քաղաքացու անձնագրի պատճեն

•Լուսանկար ¾ – 2 հատ

•Բարձրագույն կրթության վկայական /այլ վկայականների առկայության դեպքում կցել դրանց պատճենները/

•Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում)

•Ինքնակենսագրություն

•Աշխատանքային գրքույկի պատճեն

•Դպրոցի զարգացման ծրագիր /դպրոցի մասին տեղեկությունները կտրամադրի դպրոցի տնօրինությունը/:

Փաստաթղթերի պատճեները համեմատվում են բնօրինակների հետ, իսկ բնօրինակները վերադարձվում են հավակնորդին:

Դիմող թեկնածուն պետք է ունենա.

•ՀՀ քաղաքացիություն, բարձրագույն կրթություն, ուսումնական հաստատության կառավարման իրավունք (հավաստագիր)

•Համակարգչային գիտելիքներ

•Տիրապետի կրթության ոլորտը կարգավորող օրենքներին և իրավական ակտերին:

Մրցույթը տեղի կունենա ս/թ մայիսի 11-ին, ժամը 1100-ին Էօրնեկեան դպրոցում (հասցե՝ ք. Էջմիածին, Արարատյան 7):

Փաստաթղթերը ներկայացնել մինչև 2016 թ. մայիսի 6-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց»՝ համապատասխան հանձնաժողովի պատասխանատու Մարգարիտա Սարգսյանին, ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից ժամը 10:00-ից մինչև 15:00-ը:

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել (0231) 5 24 28, (010) 517 199 հեռախոսահամարներով:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0