a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Նահատակ հոգևորականաց հուշապատի առջև կկատարվի հոգեհանգստյան կարգ

mayr_ator (2)

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ ապրիլի 6-ը` Երանաշնորհ Տ.Տ. Խորեն Ա. Մուրադբեկյան Ամենայն Հայոց Հայրապետի նահատակության օրը, հռչակվել է համայնավարական բռնապետության տարիներին հալածանքների ենթարկված և նահատակված հոգևորականների հիշատակի օր: Այդ մասին հաղորդում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից։

Այս առիթով ապրիլի 6-ին` ժամը 12:00-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում` Նահատակ հոգևորականաց հուշապատի առջև, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ Մայր Աթոռի միաբանության, պաշտոնեության և բարեպաշտ հավատացյալների կկատարվի հոգեհանգստյան կարգ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Նահատակ հոգևորականաց հուշապատը կառուցվել է 2012 թվականին՝ ազնիվ բարերարությամբ մոսկվաբնակ Ալեքսանդր Տեր-Ավանեսովի, ճարտարապետն է լուսահոգի Ջիմ Թորոսյանը: Հուշապատի վրա փորագրված են 1920-1930-ական թթ. նահատակված հոգևորականների անունները:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0