a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայաստանը՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկիր

քրիստ

Հայաստանն առաջին երկիրն է աշխարհում, որը 301 թվականին քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն: Քրիստոնեության մուտքը Հայաստան և այնուհետև դրա տարածուﬓ անցել է դժվարին ճանապարհ, քանի որ հեթանոսությունը երկրում ուներ խոր արմատներ: Քրիստոնեությունը Հայաստան է ներթափանցել ավելի վաղ` մ.թ. 1­ին դարում (60­68թթ.):

Այն երկրում տարածել են Քրիստոսի երկու աշակերտները` Թադեոսն ու Բարդուղիﬔոսը: Նրանք Հայաստան էին եկել Ասորեստանից և Կապադովկիայից, հայտնի էին որպես հայոց աշխարհի լուսավորիչներ, մկրտում էին իշխանական ընտանիքներին և հասարակ մարդկանց: Երկու դար շարունակ քրիստոնյաները Հայաստանում ստիպված էին իրենց կրոնը գաղտնի տարածել, քանի որ պետական կրոնը հեթանոսությունն էր, իսկ հեթանոսները ﬔծամասնություն էին կազմում:

Այս իրավիճակը տևեց ﬕնչև 301 թվականը, երբ Տրդատ III թագավորը հռչակեց քրիստոնեությունը պետական կրոն: Գրիգոր Լուսավորիչը Արածանի գետում մկրտեց հայոց թագավորին, թագավորական ընտանիքին, նախարարներին, Սյունյաց իշխանին ու նրա զորքին: Հայ Առաքելական եկեղեցին հայերի ազգային եկեղեցին է: Նրա հոգևոր և վարչական կենտրոնը Էջﬕածինն է, իսկ հոգևոր առաջնորդը` Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը: Այժմ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը Ն. Ս. Տ. Տ. Գարեգին Բ­ն է:

Հայաստանը համարվում է քրիստոնեական թանգարան բաց երկնքի տակ, Հայաստանի տարածքում կան բազմաթիվ քրիստոնեական հուշարձաններ` տաճարներ, եկեղեցիներ, վանքեր, խաչքարեր, հին ձեռագրեր և այլն: Հայկական եկեղեցիներ և վանքեր են կառուցվել երկրի ողջ տարածքում` անմատչելի լեռնային բարձունքներում, խոր կիրճերում, անտառներում և այլուր: Այս վանքերը ծառայել են որպես կրթական և լուսավորչական կենտրոններ, հետազոտական դպրանոցներ և ﬔզ ապշեցնում են իրենց բացառիկ ճարտարապետությամբ, ուսանելի պատմությամբ և խորհրդավոր ոգով:

Աﬔն տարի հազարավոր ուխտավորներ են այցելում այս վայրերը: Առաջին գիրքը, որը թարգմանվել է հայերեն հայկական գրերի ստեղծուﬕց հետո 5­րդ դարում, Աստվածաշունչն էր: Աստվածաշունչն ու Ավետարանը բազﬕցս արտագրվել են հայ հոգևորականների կողﬕց, և այսօր Մատենադարանում պահպանվող 14000 հին ձեռագրերի 20% Աստվածաշունչ ու Ավետարան է: 2001թ. Հայաստանը նշեց քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700 ամյակը: Հին քրիստոնեական ավանդույթների պահպանման հետ ﬔկտեղ հայերը մայրենի լեզվով գրված առաջին նախադասությանը վերաբերում են որպես լուսավորության և առաջադիմության պայքարի պատվիրան. «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0