Warning: include(/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache-base.php) [function.include]: failed to open stream: No such file or directory in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 65

Warning: include() [function.include]: Failed opening '/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache-base.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php53/usr/share/pear:/opt/alt/php53/usr/share/php') in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 65

Warning: include_once(/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/ossdl-cdn.php) [function.include-once]: failed to open stream: No such file or directory in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 82

Warning: include_once() [function.include]: Failed opening '/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/ossdl-cdn.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php53/usr/share/pear:/opt/alt/php53/usr/share/php') in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 82
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՄԸՄ լոնդոնյան մասնաճյուղի անդամներին | Culture.AM
a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՄԸՄ լոնդոնյան մասնաճյուղի անդամներին

20228906_704715489720425_5505190973957237787_n

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) լոնդոնյան ներկայացուցիչներին՝ ուղեկցությամբ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի, հաղորդում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը։

Հանդիպմանը Սրբազան Հայրը Վեհափառ Հայրապետին տեղեկացրեց, որ բարերարներ տեր և տիկին Րաֆֆի և Ալիս Թանիելյանների ու տեր և տիկին Շահան և Էլիզա Թնջուկյանների ջանքերի շնորհիվ խումբը ժամանել է Հայաստան մասնակցելու ՀՄԸՄ հոբելյանական 10-րդ մարզախաղերին:

Վեհափառ Հայրապետը, կարևորելով երիտասարդների կյանքում մարմնակրթությունը, գոհունակությամբ ընդգծեց, որ սպորտը հայորդիներին հնարավորություն է ընձեռում նաև տարբեր երկրներից մեկտեղվելու Հայրենիքում, ծանոթանալու միմյանց հետ, ինչպես նաև ճանաչելու իրենց ազգային ինքությունն ու ակունքները, հաղորդ դառնալու հայրենի հողի սրբություններին: Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց բարերար հայորդիներին` երիտասարդների կրթությանն ուղղված ծրագրին ցուցաբերած աջակցության համար:

Վերջում Նորին Սրբությունը զրուցեց պատանիների հետ և հաջողություններ մաղթեց առաջիկա մարզախաղերում:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0