a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հռոմի պապը նահատակ է ճանաչել Հայոց Ցեղասպանության ժամանակ սպանված կաթոլիկ եպիսկոպոսին

turchia_melki

Periodistadigital.com կայքի տեղեկացմամբ Հռոմի պապ Ֆրանսիսկոսը հաստատել է հրամանագիր, ըստ որի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ սիրիացի կաթոլիկ եպիսկոպոս Ֆլավիանո Միշել Մելկիի սպանությունը ճանաչվում է նահատակություն հանուն հավատքի:
Աղբյուրի փոխանցմամբ հրամանագիրն, ամենայն հավանականությամբ, Մելկիի սրբադասման մասին որոշման կհանգեցնի:

Նշենք, որ նորադաս նահատակը Սուրբ Եփրեմի Եղբայրության անդամ էր և Սիրիայի Ջեզիրեի եպիսկոպոսը: Ծնվել է 1858թ. Կալաաթ Մաթայում` ներկայիս Թուրքիայում, սպանվել է հավատի նկատմամբ ատելության հետևանքով` 1915թ. օգոստոսի 29-ին:
Ռամի Ալ Կաբալանը, ով զբաղվել է Մելկիի նահատակության ուսումնասիրությամբ, Վատիկանի ռադիոյով հաղորդել է, որ նոր նահատակը «կարևոր դերակատարում է ունեցել` ոգևորելով մարդկանց, որ չնայած այդ ժամանակաշրջանի դժվարություններին` պահպանեն իրենց հավատը Օսմանյան կայսրության հետապնդումների ընթացքում:

Օսմանցիները փորձել են նրան մահմեդական դարձնել․ մերժել է, և, ինչպես պարզաբանում է Ռամի Ալ Կաբալանը, սպանվել է այդ պատճառով:
«Նրա արտահայտություններից մեկը միշտ հուզել է սիրտս: Ցանկանում են նրան մահմեդական դարձնել, և նա ասում է. «կպահպանեմ կյանքս անգամ արյամբ»», – հիշում է թեմապետը:

Հավելենք, որ Ազգային և կրոնական փոքրամասնությունների հետապնդումները Օսմանյան կայսրության կառավարման ժամանակ և Առաջին աշխարհամարտի տարիներին Մայր Աթոռի և Թուրքիայի միջև քաղաքական կոնֆլիկտի պատճառ են դարձել, որը հատկապես սրվեց, երբ Ֆրանսիսկոսը 100-րդ տարելիցի ոգեկոչման պատարագի ժամանակ հայերի ոչնչացումը որակեց ցեղասպանություն:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0