a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մահացել է Գանձասարի վանքի վանահայր Տեր Գրիգոր քահանա Մարկոսյանը

get

Ինչպես տեղեկանում ենք ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքէջից, մահացել է Գանձասարի վանքի վանահայր Տեր Գրիգոր քահանա Մարկոսյանը:

Հոգևորականի մահվան կապակցությամբ նախագահ Բակո Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել, որումմասնավորապես ասվում է.

«Խոր ցավով տեղեկացա Գանձասարի վանքի վանահայր Տեր Գրիգոր քահանա Մարկոսյանի մահվան մասին: Տեր Գրիգորը վերաբացված Արցախի թեմի առաջին հոգևորականներից էր, մարդ, ով անձնվիրաբար ծառայել է մեր ժողովրդին` իր գործունեությամբ մեծապես նպաստելով մեր երկրում հոգևոր և ազգային արժեքների պահպանման ու զարգացման, քրիստոնեական հավատքի ամրապնդման սուրբ գործին: Նրա անունն ու հիշատակը միշտ վառ կմնան սերունդների հիշողության մեջ:

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մեր հավատավոր ժողովրդին՝ անդառնալի կորստի կապակցությամբ և մաղթում արիություն ու ոգու կորով»:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0