a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Վատիկանի Գաղտնի արխիվների և Առաքելական գրադարանի ղեկավարին

mayr_ator

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Վատիկանի Գաղտնի արխիվների և Առաքելական գրադարանի ղեկավար Մոնս. Ժան-Լուի Բրյուգեսի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ Վատիկանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի: Այս մասին հաղորդում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքըն է բերել պատվիրակության անդամներին Մայր Աթոռ այցի առիթով: Նորին Սրբությունն անդրադարձ է կատարեցլ աթոլիկ Եկեղեցու հետ Հայոց Եկեղեցու ունեցած ջերմ կապերին և գործակցությանը` դրա վառ վկայություն նկատելով Կաթոլիկ Եկեղեցու քահանայապետեր Հովհաննես Պողոս Բ և Ֆրանցիսկոս Ա պապերի այցերը Հայաստան և Ս. Էջմիածին:

Վեհափառ Հայրապետը գոհունակություն է հայտնել նաև Վատիկանի Գաղտնի արխիվների և Առաքելական գրադարանի կողմից Հայոց Ցեղասպանության վերաբերյալ արժեքավոր փաստաթղթերի ցուցադրման, հրապարակման և ուսումնասիրության համար գիտնականներին տրամադրման կապակցությամբ` ընդգծելով, որ դա կարևոր ներդրում է Վատիկանի կողմից Մեծ Եղեռնի համընդհանուր ճանաչման և դատապարտման գործում: Այս կապակցությամբ Նորին Սրբությունն իր մասնավոր գնահատանքն է հայտնել պատվիրակության կազմում ընդգրկված Հռոմի Քահանայապետական արևելագիտության ինստիտուտի եկեղեցական իրավունքի ֆակուլտետի պրոֆեսոր Հայր Ժորժ Անրի Ռույսենին, ում ջանքերով հրապարակվել է Հայոց Ցեղասպանությանն առնչվող պատմական փաստաթղթերի բազմահատոր աշխատությունը:

Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը խոսել է նաև երկու Եկեղեցիների միջև ձևավորված գործակցության շրջանակներում Կաթոլիկ Եկեղեցու բարձրագույն ուսումնական հաստատություններում Մայր Աթոռի միաբանների ուսումնառության մասին:

Իր հերթին Մոնս. Ժան-Լուի Բրյուգեսն իր ուրախությունն է արտահայտել Հայաստան այցի առիթով` ընդգծելով, որ դեռևս Ֆրանսիայում իր ծառայության շրջանից սկսյալ բազում առիթներ է ունեցել ճանաչելու հայ ժողովրդին և ծանոթանալու նրա պատմությանն ու մշակույթին:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Մայր Աթոռի հոգևոր կրթա-դաստիարակչական առաքելությանը և հոգևորականների պատրաստությանը:
Վերջում Ամենայն Հայոց Հայրապետն իր եղբայրական ջերմ ողջույններն է փոխանցեց Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին` մաղթելով, որ Աստված միշտ զորեղ պահի Կաթոլիկ Եկեղեցուն, նրա սպասավորներին և հավատացյալներին:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը և Արխիվի ու թանգարանների տնօրեն Արժանապատիվ Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը:

Նշենք, որ Մոնս. Ժան-Լուի Բրյուգեսը Գևորգյան հոգևոր ճեմարանում հանդես է եկել «Հայկական գանձերը Վատիկանի Գաղտնի արխիվներում և Առաքելական գրադարանում» թեմայով դասախոսությամբ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0