a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Անդրադարձ է կատարվել Սփյուռքում հայոց լեզվի պահպանմանն ուղղված խնդիրներին և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Ապրիլի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Մարսելի համազգային դպրոցի և Փարիզի դպրոցասեր միության վարժարանի 45 աշակերտների՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի բարերար Սարգիս Պետոյանի:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ Նորին Սրբությունը գոհունակությամբ նշել է, որ արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել Ֆրանսիայի այս երկու հայկական հաստատությունների ավարտական դասարանների սաների ամենամյա այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Վեհափառ Հայրապետն ընգծել է, որ այս ացելությունն իր անջնջելի դրոշմն է թողնելու պատանիների հոգում և ուխտագնացության ընթացքում առ հայրենի երկիրը նրանց մեջ ձևավորված սերն ու հարգանքը նոր խանդավառության առիթ կդառնա նրանց համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորել է երիտասարդներին ջանասիրությամբ շարունակել իրենց ուսումնառությունը, որպեսզի ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնեն ֆրանսահայ համայնքի, ինչպես նաև հայրենիքի զարգացմանը, հզորացմանն ու բարօրությանը: Այս առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքն է բերել ֆրանսաբնակ բարերար Սարգիս Պետոյանին աշակերտների այցերը հայրենիք պարբերաբար կազմակերպելու համար: Վեհափառ Հայրապետը նաև իր օրհնությունն է փոխանցել ի դեմս երիտասարդներին ուղեկցող մանկավարժների` երկու դպրոցների ուսուցչական կազմին ու հոգաբարձուներին իրենց նվիրյալ ջանքերի և ազգօգուտ ծառայության համար:
Իր հերթին պրն. Սարգիս Պետոյանը, իր խորին երախտագիտությունը հայտնելով Նորին Սրբությանը, ներկայացրել է վարժարանների ուսումնական և կրթական գործունեությունը: Իրենց ասմունքով Ամենայն Հայոց Կաթողիկոսին հաճելի անակնկալ են մատուցել նաև աշակերտները:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Սփյուռքում հայոց լեզվի պահպանմանն ուղղված խնդիրներին և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:
Վերջում Նորին Սրբությունը Աստծու Սուրբ Աջի հովանին մաղթեց հայորդիներին` պատգամելով լինել ազգի արժանի զավակները և այդ բարձր գիտակցությամբ հասակ առնելով` իրենց օգտակարությունը բերել հայ ժողովրդին:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0