a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Միասնական աղոթք՝ հայ եկեղեցիներում

12932817_505064646352178_3992628352757232492_n

Ամենայն hայոց կաթողիկոսի նախագահությամբ և Հայաստանի նախագահի մասնակցությամբ միասնական աղոթք է հնչել Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում:
Ինչպես հաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը, Դամասկոսի հայոց թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում պատարագից հետո տեղի է ունեցել հոգեհանգստյան արարողություն թշնամական գործողություններին զոհ գնացած զինվորների և անմեղ բնակիչների համար:

Հոգեհանգստյան արարողություններ են տեղի ունեցել նաև Ռումինիայի հայոց թեմում և Կիլիկիո կաթողիկոսության Մայր Տաճարում:
Ապարանում, Զատկական ընթրիքից առաջ, աղոթել են սահմանին կանգնած հայ զինվորների համար:

Գավառում Ս. Հովհաննես Մկրտչի տոնին մատուցված պատարագին ներկաներն աղոթել են հայոց զինվորների համար:

Մուղնիում Շուրիշկանի խնդրակատար հրաշագործ ավետարանից հավատացյալները առողջություն ու հաջողություն են խնդրել հայ զինվերների համար:

Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր առաջնորդը հայտարարել է, որ եկեղեցում մատուցվող բոլոր պատարագները նվիրված կլինեն հայ զինվորին և Հայաստան աշխարհին՝ մինչև կրակի դադարեցումը: Երգչախումբը երգել է Խորեն Մեյխանեջյանի պատարագը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0