a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Նոյեմբերյանի Սուրբ Սարգիս եկեղեցում բացվել է հոգևոր և ազգային երգերի խմբակ

ergchaxumb

Օրերս Նոյեմբերյանի տարածաշրջանի Սուրբ Սարգիս եկեղեցում մեկնարկել է  երգեցողության խմբակի դասերը: Խմբակի նպատակը տարածաշրջանի բնակչությանը շարականների,  հոգևոր, ինչպես նաև ժողովրդական, ռազմահայրենասիրկան,  երգերի ուսուցումն է:

Culture.AM-ի հետ զրույցում եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը նշում է, որ եկեղեցին մինչ այժմ հիմնական երգչախումբ չի ունեցել: Առաջիկայում էլ նախատեսում են երգչախմբի հենքի վրա ձևավորել Նոյեմբերյանի Սուրբ Սարգիս եկեղեցու մշտական երգչախումբը:

-Միշտ երազել եմ ունենալ երգեցողության խմբակ: Նշանակվելով Նոյեմբերյանի տարածաշրջանի հոգևոր հովիվ՝ որոշեցի ամեն ջանք գործադրել երազանքիս մարմին տալու համար-  անկեղծանում է քահանան:

Ուրախությամբ նշում է՝ այսօր արդեն իր երազանքն իրականություն է. «Ս. Սարգիս եկեղեցուն կից հովվատանը Գոհար Մելիքյանի ղեկավարությամբ ապրիլի 30-ին մեկնարկել է առաջին դասը, իսկ դասերի իրականացումը նախատեսում ենք յուրաքանչյուր շաբաթ օր»:

Զրույցի ընթացքում Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը ոգևորությամբ նշում է՝ առաջին պարապունքի ընթացքում մասնակիցների զգալի մասը երեխաներ էին և ավելացնում, որ դա առավել ոգևորիչ հանգամանք է բոլորի համար.  «Ունենալ բարձր հոգևոր ինքնագիտակցությամբ սերունդ, ովքեր հետագայում  կդառնան հոգևոր և մշակությաին արժեքների փոխանցողներ»:

Խմբակը գործում է առանց տարիքային սահմանափակման, բացարձակապես անվճար հիմունքներով և բաց է բոլոր ցանկացողների համար:

Անդրադառնալով ապագա պլաններին` մեր զրուցակիցը նշում է, որ  բացի խմբակի առաջիկա համալրումը երիտասարդներով, նպատակ ունեն նաև ընդլայնել դասանցկացման գործընթացը.

- Առաջ Աստված: Քիչ ավելի ուշ նպատակ ունենք նաև ստեղծել  ազգային պարի խմբակ, որովհետև մեծ է ցանկությունը հենց երեխաների կողմից:

Մեր այն հարցին, թե նորաստեղծ երգչախումբը ինչի կարիք ունի, Տեր Հայրը գոհունակությմբ նշեց. «Եղածով բավարարվում ենք, փա՛ռք Տիրոջը։ Ճիշտ է, մեր ունեցած գործիքներից, սարքավորումներից շատ ավելի լավերը կան, բայց շատ տեղերում սա էլ չկա»։

Ռուզաննա Աղաբաբյան (Culture.AM)

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0