a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ մայիսի 28-ին Բոստոնի հայկական կենտրոնում տեղի է ունեցել Հայաստանի առաջին Հանրապետությանը նվիրված միջոցառում

aram-a-catholicos-2

Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքի տարածած տեղեկատվության համաձայն,  Բոստոնի հայկական կենտրոնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ մայիսի 28-ին տեղի է ունեցել Հայաստանի առաջին Հանրապետությանը նվիրված միջոցառում:  Միջոցառման սկզբում տեղի է ունեցել եռագույն դրոշի օրհնություն: Խոսքով հանդես է եկել նաև Վեհափառ Հայրապետը:
Խոսելով մայիսի 28-ի մասին՝ Արամ Ա-ն նշել է, որ չնայած  Հայաստանի անկախությունը շատ կարճ է  տևել, սակայն մայիսի 28-ը իբրև ոգի մնացել է  մեր ժողովրդի կյանքում:

-Մայիսի 28-ը որպես ոգի սավառնեց մեր ժողովրդի կյանքից վերև՝ Երևանից մինչև սփյուռքի բոլոր անկյունները: Մեր ժողովրդի զավակները նույն ոգով ապրեցին, պայքարեցին, այդ ոգով մեր ժողովրդի պահանջատիրությունը նոր հուն, նոր ընթացք և նոր վճռականություն ստացավ: Մայիսի 28-ի ոգին մեր մեջ վառ պահեց ազատ ու անկախ Հայաստանի, ամբողջական Հայաստանի, ամբողջական հայության վառ երազը և այդ նույն ոգին է, որ վերակերտեց Հայաստանի անկախությունը»:

Վեհափառն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությանը և նրա հետևանքներին. «Մենք կորցրեցինք մեր ժողովրդի մեկ ու կես միլիոն զավակներին, եկեղեցի, դպրոց և ունեցվածք: Ցեղասպանությամբ դարձանք հայրենազուրկ, հետևաբար հողային պահանջը Հայ դատի առանցքն է կազմում: Վա’յ մեզ, երբ մենք կորցնենք ամբողջական Հայաստանի տեսիլքը»:

Նորին Սրբության հայրապետական սրտառուչ պատգամը հաճախ ընդհատվել է ներկաների ծափողջույններով:

Նշենք, որ միջոցառմանը ներկա են եղել ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Օշական Արք. Չոլոյանը, հոգևոր հովիվներ, ավելի քան հինգ հարյուր բոստոնաբնակ հայեր:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0