a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Թուրքիայում շարունակվում է իրարանցումը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հայցի շուրջ

p1-khemp

Կիլիկիայի Սիս քաղաքում իր կենտրոնակայանը վերադարձնելու պահանջով Թուրքիայի սահմանադրական դատարան ներկայացրած Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հայցը մեծ իրարանցում է առաջացրել Թուրքիայում: Ըստ եկեղեցու խոսնակ Թենի Փիրի-Սիմոնյանի, հայցը շուտ չի քննվի: Այդ մասին տեղեկանում ենք Թուրքիայում «Ամերիկայի Ձայն»-ի թղթակից Դորիան Ջոնսի տարածած տեղեկատվությունից:

«Այն մեր հավատքի ու ինքնության կենտրոնն է, ուստի եկեղեցին, հետ ստանալով իր վեհարանը, այդ բոլոր խորհրդանիշների մեջ կյանք է դնում: Կիլիկիո կաթողիկոսությունը ավելի քան հազար եկեղեցիներ, վանքեր ու այլ աղոթարաններ է թողել Թուրքիայի բազմաթիվ քաղաքներում, որոնցում մեր ժողովուրդը ապրում էր նախքան Ցեղասպանությունը», – ասել է Թենի Փիրի-Սիմոնյանը:

«Ամերիկայի Ձայն»-ի թղթակցի փոխանցմամբ, հափշտակված ունեցվածքի արժեքը տասնյակ միլիարդավոր դոլարներով է գնահատվում, սակայն Հայոց Պատրիարքարանը Ստամբուլում լռելյայն հետևում է հայցի ընթացքին: Այս ամենին ի պատասխան, «Ագոսի» թղթակից Ֆաթիհ Գյոկհան Դիլերն իր կարծիքն է հայտնում, որ  լռությունը, ըստ երևույթին, Կիլիկիո կաթողիկոսության հետ մրցակցության ու Թուրքիայի նկատմամբ վախի արդյունք է:

Ըստ Ստամբուլի Սուլեյման Սահ համալսարանի քաղաքագետ Ջենգիզ Աքթարի՝ հայկական Սփյուռքը մեծ դեր է խաղում այդ հարցում: Նրա ու թուրքական մի շարք վերլուծաբանների կարծիքով, պաշտոնական Երևանն  ու հայկական Սփյուռքը հայցը դիտում են իբրև Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նպատակով Անկարայի վրա գործադրվող ճնշում:

Լրագրողները փորձել են կարծիք իմանալ նաև Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից, սակայն վերջինս ընտրությունների նախաշեմին խուսափել է մեկնաբանել հայցը: Թուրքիայի Սահմանադրական դատարանը դեռևս չի որոշել վարույթ վերցնել այն:

Ըստ Հայոց Առաքելական եկեղեցու հայրապետի, իրենք բազմիցս նշել են, որ եթե հայցը մերժվի թուրքերի կողմից,  ապա իրենք դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Սակայն հունվարին Ստրասբուրգի դատարանը հօգուտ Թուրքիայի էր լուծել Ստամբուլում գտնվող շենքերից մեկը վերադարձնելու տեղի հայկական հիմնադրամի հայցը:

Եվրոպական դատարանի ազգությամբ թուրք դատավոր Ռիզա Թուրմենը նախազգուշացրել է, որ դեռ շատ վաղ է ենթադրել, թե հայկական եկեղեցին հաջողելու է իր հայցում:

Ամեն դեպքում, թուրքական կողմի լրագրողները չեն հերքում, որ այս հարցն իրենց երկրում մեծ իրարանցում է առաջացրել:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0