a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Սիսի Հայոց կաթողիկոսարանը հայկական կողմին վերադարձնելու գործը կարող է նախադեպ հանդիսանալ». Ջեմ Սոֆուօղլու

12f38c7

Թուրքական «Ռադիկալ» պարբերականի հետ զրույցում Արամ Ա-ի Թուրքիայում գտնվող փաստաբան Ջեմ Սոֆուօղլուն հայտնել է, որ Սիսի Հայոց կաթողիկոսարանը հայկական կողմին վերադարձնելու նպատակով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հարուցած դատականը գործը կարող է նախադեպ հանդիսանալ ժամանակակից Թուրքիայի տարածքում գտնվող այլ գույքի հետ վերադարձի համար:

«Եթե այս գործը հանգուցալուծվի մեր օգտին, այն նախադեպ կդառնա այլ եկեղեցիների և վանքերի վերադարձի համար»,- ասել է Սոֆուօղլուն: Անդրադառնալով 1915 թվականին տեղի ունեցած իրադարձություններին և դրանց ընկալմանը՝ փաստաբանը նշել է. «Ես ընդունում եմ, որ հայերի աքսորը ցեղասպանություն էր: Գիտեմ, որ «ցեղասպանություն» կամ «գենոցիդ» եզրույթի ստեղծող լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինը ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին կոնվենցիան պատրաստելիս նկատի է ունեցել հայերի աքսորը և եզրույթը ստեղծել է այդ դեպքերի հիման վրա: Նրա աչքերով էլ կատարվածը ցեղասպանություն էր»,- ընդգծել է Սոֆուօղլուն:  Հետաքրքրական է, որ ըստ փաստաբանի, հրեաների Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության միակ տարբերությունն այն է, որ հայերի հետ կատարվածը Հոլոքոստից 30 տարի առաջ էր և այն չունի Նյուրնբերգյան դատարանի նման որևէ միջազգային դատական ատյանի կողմից որոշում:

 

«Կիլիկիայի Հայոց կաթողիկոսության նպատակը հետ ստանալն է ներկայիս Ադանայի Քոզան գավառում գտնվող և 1293-1915 թվականների ընթացքում կաթողիկոսարանի կրոնական և սուրբ կենտրոնը համարվող տարածքը, որի վրա դեռևս մնում են Սուրբ Սոֆիայի վանքի և մի եկեղեցու ավերակները: Սա է Թուրքիայի Սահմանադրական դատարանում մեր հարուցած գործի էությունը»,- նշել է փաստաբանը՝ ընդգելծով, որ դատական հայցում նշված 100 մլն թուրքական լիրայի (37 մլն ԱՄՆ դոլար) պահանջն արվել է՝ ելնելով դատական գործընթացի համար անհրաժեշտ ընթացակարգից, սակայն իրենց հիմնական նպատակը սեփականության տարածքը հետ ստանալն է, այլ ոչ թե փոխհատուցումը:

 

Հիշեցնենք, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն ապրիլի 28-ին դատական հայց էր ներկայացրել Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով Սիսըվերադարձնել իր պատմական կաթողիկոսարանին:

 

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0