a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքարանը կտարվի Հովհաննավանք

Holly_See_Echmiadzin

Հուլիսի 3-ին՝ Քրիստոսի պայծառակերպության տոնին (Վարդավառ), Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքարանը դուրս կբերվի Մայր Աթոռի գանձատնից և կտարվի Հովհաննավանք: Այս մասին հայտնում է Հայ առաքելական եկեղեցու տեղեկատվական համակարգը: Արագածոտնի թեմը հրավիրում է մասնակցելու տոնական պատարագին և արժանանալու սրբի բարեխոսությանը:

Հուլիսի 3-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը: Ժամը 11.00-ին բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ:

Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահքը, իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0