a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Երվանդ Քոչարի «Ալեգորիա» արձանը կտեղադրվի Մոսկովյան պուրակում

moskovyan_purak

Մարտի 25-ին Մոսկովյան պուրակում (Գևորգ Քոչար փ., Դրամատիկական թատրոնի շենքի հարևանությամբ) կկայանա Երվանդ Քոչարի՝ 1952 թվականի «Ալեգորիա» («Բանվորը և կոլտնտեսականը») բրոնզաձույլ արձանի տեղադրման արարողությունը։

ՀՀ կառավարությունը մարտի 23-ի նիստում որոշում ընդունեց հուշարձանը տեղափոխելու մասին։ Նիստում հարցը զեկուցած նախարար Արմեն Ամիրյանը տեղափոխումը հիմնավորեց նրանով, որ ձևավորված պատմական միջավայրում
հուշարձանի պահպանությունը դարձել է անհնար, իսկ խորհրդային ժամանակաշրջանի նոր կառուցապատմամբ խաթարվել են նրա տեսողական ընկալման պայմանները։

Մշակույթի նախարարությունը՝ համագործակցելով Երևանի քաղաքապետարանի հետ և հարցը համաձայնեցնելով Երվանդ Քոչարի ժառանգների հետ, արձանի համար նոր վայր է ընտրել և կազմակերպել քանդակի վերականգնումը։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0