a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Գյումրիում բացվել է փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հուշակոթողը

Alexan_Arakelyan_memorial

Գյումրիում բացվել է ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում զոհված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հուշակոթողը։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Հուշակոթողի բացման նախաձեռնությունը պատկանում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի Շիրակի մասնաճյուղի նախագահ Արմեն Բադեյանին: Խաչքարի հեղինակն ու քանդակագործը Ռաֆիկ Սարիբեկյանն է:

«Այսօր, Ալեքսան Առաքելյանի հիշատակին տուրք տալով, հիշում ենք ապրիլյան քառօրյա գործողություններում զոհված մեր բոլոր ընկերներին, հիշում ենք 2014-2015 թթ. մեզ պարտադրված դիվերսիոն գործողություններում զոհված մեր բոլոր ծառայակից ընկերներին և ընդհանրապես բոլորին, ովքեր իրենց կյանքը տվել են հանուն այսօրվա մեր խաղաղ արարման: Այս միջոցառումը հիշատակի խորհուրդն ունի, հիշատակ, որ ուղղված է մեր բոլոր ծառայակից, մարտական ընկերներին»,- հուշակոթողի բացման արարողության ժամանակ իր ելույթում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

 

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0