a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Աճառյանի կիսանդրին՝ Աճառյան փողոցում

Culture.AM Acharyan

1885թ․-ին իննամյա մի տղա, պայուսակը ձեռքին, հոր ուղեկցությամբ ոտք դրեց Կոստանդնուպոլսի Սամաթիայի թաղային վարժարանի շեմին։ Կոստանդնուպոլիսն այն ժամանակ Թուրքիայի մայրաքաղաքն էր, ուր վաղուց ի վեր ապրում էին շատ հայեր, և գործում էին բազմաթիվ հայ գրողներ, արվեստագետներ, գիտնականներ։ Պատանու հայացքն ընկավ դիմացի պատին գրված նախադասությանը՝ «Ծանիր զքեզ» («Ճանաչիր քեզ»)։

Եվ նա ճանաչեց իրեն՝ իր կոչումը գտնելով գիտության մեջ։

Այդ պատանին Հրաչյա Աճառյանն էր, ով հետագայում դարձավ աշխարհահռչակ գիտնական, հայ ամենախոշոր լեզվաբանը։

Աճառյանը Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադիր անդամներից մեկն էր։ Նրա անունն է կրում ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը, Աճառյանի անվան թիվ 72 հիմնական դպրոցը, ինչպես նաև Ավան վարչական շրջանում գտնվող Աճառյանի փողոցը, ուր օրեր առաջ տեղադրվեց նրա կիսանդրին։ Ավանի համատիրության նախագահի հետ ճեպազրույցի ընթացքում տեղեկացանք, որ նախապատրաստական աշխատանքներն արդեն գրեթե ավարտված են, և շուտով տեղի կունենա մեծ գիտնականին նվիրված կիսանդրու հանդիսավոր բացումը։

Հուսանք, որ այն երկար տարիներ կանգուն կմնա՝ վառ պահելով մեծ լեզվաբանի հիշատակը, ում գիտական ուսումնասիրությունները մի յուրատեսակ համալսարան են հայագիտությամբ զբաղվողների համար։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0