a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին նվիրված հուշաքար՝Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում

DSC_6542

Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգին համալրվեց ևս մեկ հուշաքարով: Զբոսայգու տարածքում բացվել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված մերօրյա հերոսներին նվիրված հուշաքար-խաչքար: Հուշաքարի հեղինակը քանդակագործ Վարազդատ Համբարձումյանն է:

Ծրագիրը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը։

Հուշաքարի բացման արարողությանը ներկա է եղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը բացման հանդիսավոր արարողությունից հետո հայտարարել է. «Այս հուշաքարի բացումը ևս մեկ անգամ հիմնավորեց, որ մենք հետևողական ենք, հարգում ենք մեր զինվորների հերոսությունը, յուրաքանչյուր հայ թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում բարձր է գնահատում մեր հերոսներին, որոնց կյանքի շնորհիվ կարողացանք պաշտպանել Արցախի սահմանները: Այս հերոսներին ամբողջ կյանքի ընթացքում պետք է հիշենք և ուշադիր լինենք նրանց հարազատների նկատմամբ»:

ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը տեղեկացրել է, որ  հիմնադրամն ու բուհերի ուսանողական կառույցները հանդես են եկել բազում ծրագրերով թե՛ առաջնագծում, թե՛ ցուցաբերվել է աջակցություն զոհված զինծառայողների ընտանիքներին և հարգանքի տուրք մատուցվել հերոսներին, որոնք իրենց կյանքի գնով ապահով դարձրին ուսանողական և երիտասարդական կյանքը:  Այդ շարքում նմանատիպ ծրագիր իրականացվում է առաջին անգամ. «Պատահական չէ, որ Երևանի քաղաքապետարանը մեզ տրամադրել է ոչ թե ուղղակի տարածք, այլ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգին:  Դա էլ վկայում է ծրագրի բովանդակության և գաղափարի մասին: Հույս ունեմ, որ այս վայրն ու հուշաքարը կդառնան դաստիարակչական բոլոր այն հուշաքարերի նման, որոնց մեջ ամփոփված են հերոսամարտեր ու հերոսներ»:

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը տեղեկացրեց, որ հուշաքարի բացման նախաձեռնությունը հենց ուսանողներինն է. «Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ուսանողները մոտեցան ինձ ու նման առաջարկով հանդես եկան: Սա միանգամից ծագած գաղափար չէր, քանի որ ուսանողական խորհուրդը մշտապես սերտ կապի մեջ է ՀՀ զինված ուժերի հետ. կազմակերպվում են ուսանողների այցելություններ զորամասեր, բուհում բացվել է  հրաձգարան»:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0