a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ասկերանի բերդում սկսվել են վերականգնման աշխատանքներ

Ասկերանի_բերդ

Արցախի Հանրապետությունում մեկնարկել են Ասկերանի բերդի` Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին հարող հատվածի վերականգնման աշխատանքները: Ինչպես հայտնում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայությունը, ծրագիրն իրականացվում է Արցախի Հանրապետության կառավարության ֆինանսավորմամբ, որի համար պետբյուջեից հատկացվել է 51 միլիոն ՀՀ դրամ:

Մինչև նախորդ դարասկիզբը Ասկերանի բերդն Արցախի պաշտպանական համակարգի կարևորագույն օղակներից մեկն է եղել: Արցախյան գոյամարտի տարիներին հարավահայաց աշտարակի մի մասը վնասվել, հետո` փլվել է: Աշտարակի վերին հատվածում դեռ պահպանվում են 90-ականների պատերազմի հետքերը:

Արցախի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արման Գրիգորյանի փոխանցմամբ` ներկայումս ցանկապատվել է Ասկերանի բերդի ճանապարհամերձ տարածքը, վերականգնվում են պարսպի՝ ճանապարհի հարակից հատվածները, փակվում և ամրացվում են պարսպին առկա ճեղքերը, վերականգնվում հրակնատները, որոնց հարթակն ամբողջությամբ սալիկապատվելու է:

Ծրագրի պատասխանատուները հուսով են, որ այս տարվա նախագծով կավարտվի հարավ-արևելյան պարսպի և երկու աշտարակների վերականգնումը և Ասկերանի բերդն ավելի աչքառու կդառնա:

Նախատեսվում է նարև վերին հարթակի եզրով երկաթե բազրիք, նաև` երկաթե բարձր աստիճանավանդակ, աշտարակներին ևս աստիճաններ կկառուցվեն:

Շինարարական աշխատանքները նախատեսված են ավարտին հասցնել ընթացիկ տարվա վերջում: «Տիգրանակերտ»-ի արգելոց տանող զբոսաշրջային երթուղու վրա գտնվող և 18-րդ դարով թվագրվող Ասկերանի բերդը զբոսաշրջիկների պակաս չի ունեցել, բայց վերականգնման աշխատանքներից հետո կմեծանա բերդի գրավչությունն ու այն զբոսաշրջիկներին կներկայանա նորովի:

Ասկերանի բերդը հայտնի է նաև Մայրաբերդ անունով:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0