a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Արամյանցի առանձնատունը զբոսաշրջության ոլորտի զարգացման տեսանկյունից կարող է լինել շատ գրավիչ. Վարչապետ

Aramyants_house

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է մտավորականների բաց նամակին, որտեղ նրանք ահազանգել էին բարերար Միքայել Արամյանցի՝ Ախթալայում գտնվող առանձնատան աղետալի վիճակի մասին:

«Առանձնատունն ընդգրկվել է մշակույթի նախարարության «նորահայտ պատմության ու մշակույթի հուշարձանների» ցանկում, սակայն սեփականատիրոջ ստանձնած պարտավորությունները չկատարելու հետևանքով հայտնվել է անմխիթար վիճակում: Առանձնատունն, իրականում, կարող է լինել շատ գրավիչ զբոսաշրջության ոլորտի զարգացման տեսանկյունից: Կարծում եմ, այստեղ մենք անպայման մեր վերաբերմունքը պետք է ցուցաբերենք»,-ասել է վարչապետը:

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին վարչապետը հանձնարարել է մեկօրյա ժամկետում ներկայացնել գույքի վրա գրանցված բոլոր ծանրաբեռնումները, իսկ կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ շահագրգիռ նախարարութունների մասնակցությամբ ուսումնասիրել խնդիրը և առաջարկություններ ներկայցնել:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0