a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Երևանում կբացվի Արամ Խաչատրյանի կիսանդրին

Aram_Khachaturian

Հունիսի 6-ին՝ ժամը 18:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի կիսանդրու բացման հան­դիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Բացմանը ներկա կգտնվեն ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, կիսանդրու հեղինակ՝ Հայաստանի վաստակավոր նկարիչ Մի­քա­յել Սողոյանը և այլ արվեստագետներ:

Կիսանդրու ստեղծմանն աջակցել է ռուսաստանաբնակ բարերար Արմեն Սադղյանը: Հեղինակի և բարերարի համատեղ որոշմամբ կիսանդրին նվիրաբերվել է ՀՀ մշակույթի նախարարությանը և 2017 թվականի հունվարին տեղափոխվել Երևան:

Կիասնդրու բացումը կկայանա կոմպոզիտորի ծննդյան օրը և կլրացնի օրվա արարողակարգային միջոցառումների շարքը: Երեկոյան, միջոցառման բոլոր մասնակիցները կմասնակցեն Արամ Խաչատրյան միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը, որը տեղի կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակա­դե­միա­կան թատրոնում:

Հիշեցնենք, որ հեղինակի և բարերարի որոշմամբ, 2017 թվականի փետրվարի 2-ին նույնանման կիսանդրի նվիրաբերվել է Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան կոնսերվատորիային: Բացման արարողությանը ներկա էին ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օ. Եսայանը, ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ Ա. Ժուրավսկին, Պ. Չայկովսկու անվան կոնսերվատորիայի պրոռեկտոր Վ. Կատկովը, անվանի դաշնակահար Դենիս Մացուևը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0