a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Երևանում բացվել է Արամ Խաչատրյանի կիսանդրին

Խաչատրյան_կիսանդրի

Արամ Խաչատրյանի ծննդյան օրը Երևանի նույնանուն համերգասրահում  բացվել է կոմպոզիտորի կիսանդրին (հեղինակ՝ Հայաստանի վաստակավոր նկարիչ Մի­քա­յել Սողոյան)։ Այն Հայաստան է բերվել ՀՀ վարչապետի օդանավով, երբ վարչապետ Կարապետյանը Մոսկվայից Երևան էր վերադառնում։

Կիսանդրու բացման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, բազմաթիվ արվեստագետներ և արվեստասերներ:

Հեղինակի և  ռուսաստանաբնակ բարերար Արմեն Սադղյանի որոշմամբ՝ 2017 թվականի փետրվարի 2-ին նույնանման կիսանդրի նվիրաբերվել է Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան կոնսերվատորիային: Բացման արարողությանը ներկա էին ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օ. Եսայանը, ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ Ա. Ժուրավսկին, Պ. Չայկովսկու անվան կոնսերվատորիայի պրոռեկտոր Վ. Կատկովը, անվանի դաշնակահար Դենիս Մացուևը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0