Warning: include(/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache-base.php) [function.include]: failed to open stream: No such file or directory in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 65

Warning: include() [function.include]: Failed opening '/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache-base.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php53/usr/share/pear:/opt/alt/php53/usr/share/php') in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 65

Warning: include_once(/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/ossdl-cdn.php) [function.include-once]: failed to open stream: No such file or directory in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 82

Warning: include_once() [function.include]: Failed opening '/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/ossdl-cdn.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php53/usr/share/pear:/opt/alt/php53/usr/share/php') in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 82
«Արամ Խաչատրյան» համերգասրահը «փակ» է | Culture.AM
a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
03/02/2015

«Արամ Խաչատրյան» համերգասրահը «փակ» է

165297_103907413020197_6506

Երեւանի գլխավոր՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահը, նախատեսված 1300 հանդիսատեսի համար, Ամանորից հետո դադարել է հանդիսատես հյուրընկալել: «Առավոտի» հետ զրույցում «Արամ Խաչատրյան» համերգասրահի եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը (լուսանկարում) հայտնեց, որ տասնամյակներ շարունակ լուսային համակարգի եւ բեմական սարքավորումների նորացման առումով նույնիսկ վերանորոգման աշխատանքներ չեն կատարվել: «Ընթացիկ տարվա հունվարի 12-ից համերգասրահում սկսված աշխատանքներն իրականացնում են Եվրոպայի ճանաչված կազմակերպությունների բարձրակարգ մասնագետներ: Կոնկրետ՝ լուսային համակարգի տեղադրումն իրականացնում է գերմանական ETC-ն, իսկ բեմական մեխանիզացիայինը՝ ավստրիական «Waagner Biro»-ն: Նշյալ կազմակերպությունները տասնամյակների փորձ ունեն ու նրանց աշխատանքի արդյունք են եվրոպական հայտնի համերգասրահները»,- հայտնեց տիկին Սիրունյանը: Հավելեց նաեւ, որ եվրոպացիների հետ աշխատանքներում ներգրավված են նաեւ մեր մասնագետները, իսկ աշխատանքների ավարտը նախատեսված է ապրիլ-մայիս ամիսներին: Ինչ վերաբերում է Ֆիլհարմոնիկ նվագախմբի յուրաքանչյուր ուրբաթ կայանալիք համերգներին, Ռուզաննա Սիրունյանը նշեց, որ 2014-15թթ. համերգաշրջանը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, կշարունակի իր բնականոն ընթացքը, Ֆիլհարմոնիկի համերգները կկայանան Ազգային օպերային թատրոնում: «2015թ. ֆիլհարմոնիկի համար հոբելյանական է՝ լրանում է նվագախմբի 90 տարին: Ապրիլից մինչեւ տարեվերջ 100-րդ տարելիցին նվիրված համերգներով հանդես կգանք Սկանդինավյան երկրներում, Գերմանիայում, Լեհաստանում, Իտալիայում եւ ԱՄՆ-ում, եւ երաժշտության լեզվով ի լուր աշխարհի կդատապարտենք դարի ոճրագործությունը»,- հայտնեց տնօրենը:

Ավելին՝ Aravot.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0