a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Բացվել է ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին գեղարվեստական ղեկավար Արշակ Ադամյանի հուշաքարը

Budaghyan

Երևանի Մաշտոցի 43 հասցեում բացվել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Արշակ Ադամյանի հուշաքարը։ Այս մասին հայտնում է նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժինը։

Հուշաքարը բացել է նվագախմբի երաժշտագետ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմեն Բուդաղյանը։

Արշակ Ադամյանը նվագախումբը ղեկավարել է 1924-1926թթ.:

Դաշնամուրի և կոմպոզիցիայի դասեր է առել Բեռլինի` Շտերնի կոնսերվատորիայում (1904-1906թթ.): 1910թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի իրավագիտության բաժինը: 1921-1924թթ. գլխավորել է Թբիլիսիի Հայարտունը (Հայ արվեստի տուն), իսկ 1924-1926թթ. եղել է Երևանի կոնսերվատորիայի ռեկտորը: Անգնահատելի էր նրա դերը Երևանի կոնսերվատորիայի մշտապես գործող սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպման գործում` դասատուների և ուսանողների մասնակցությամբ (1924-1925 ուս. տարի): Նվագախմբի ստեղծմանը խթան է հանդիսացել Ա.Սպենդիարյանի հեղինակային համերգը (1925թ. դեկտեմբերի 10-ին), որի համար Ա.Ադամյանը տրամադրել էր 17 հոգուց կազմված կատարողական կազմ: Կոնսերվատորիայի նվագախմբի անդրանիկ համերգը Ա.Ադամյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել 1925թ. մարտի 20-ին: Նվագախմբի կանոնավոր գործունեության շնորհիվ Հայաստանում տարածվել և արմատավորվել է սիմֆոնիկ երաժշտությունը:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0