a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ճարտարապետները պարգևատրվել են «Արշիլ Գորկի» մեդալով

MinDiaspora

Հունիսի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Հայաստանում եկեղեցիների վերականգնման աշխատանքներ իրականացնող ճարտարապետների պատվիրակությանը, որի կազմում էին իտալահայ Արա Զարյանը, բելգիացի Քրիստին Լամուղը և Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Աշոտ Գրիգորյանը:

Ողջունելով հյուրերին՝ Սփյուռքի նախարարը կարևորել է հայկական մշակությային արժեքների պահպանմանը, վերականգնմանը և արժևորմանն ուղղված նրանց գործունեությունը և որպես շնորհակալության, երախտգիտության, գնահատանքի արտահայտություն, պարգևատրել է ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար:  Քրիստին Լամուղը նշել է, որ իր համար մեծ պատիվ և հաճույք է Հայաստանում մասնակցել որմնանկարների պահպանման աշխատանքներին, ու հավելել. «Ամեն տարի սիրով եմ գալիս Հայաստան: Այս պարգևը ինձ համար մեծ հպարտություն է: Շնորհակալություն»

Արա Զարյանը նշել է. «Այս պարգևն անակնկալ էր ինձ համար: Պապիկիցս, հայրիկիցս սովորել եմ ծառայել իմ ազգին: Հայրս՝ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արմեն Զարյանը, դեռ  60-ական թվականներից զբաղվել է հայ ճարտարապետության պատմության ուսումնասիրությամբ: Ես և իմ համակուրսեցիները հայ ռեստավրատորների առաջին սերունդն ենք: Ամեն ամառ գալիս եմ Հայաստան: Վերականգնողական աշխատանքները սկսել եմ Որոտնավանքից: Հիմա աշխատում ենք Լմբատավանքում: Քրիստինի հետ հավաքել ենք 5 տարվա ընթացքում վերականգնված որմնապատկերների լուսապատճեները, որ սիրով նվիրում եմ Ձեզ:»:

Հանդիպմանն Աշոտ Գրիգորյանն անդրադարձել է ՀՀ ճարտարապետների միության և Սփյուռքի նախարարության համագործակցության հեռանկարներին: Նա ներկայացրել է Թուրքիայից բերված  հայկական արխիվների փաստաթղթերի իր ուսումնասիրությունը, որը կավարտի սեպտեմբերին:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0