a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կոտայքում երկու դամբարան է բացվել` ենթադրաբար գանձախուզության նպատակով

Դամբարան

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության հուշարձանների պահապանները, սահմանված ժամանակացույցի համաձայն, հուշարձանների տարածքներ կատարած շրջայցերի ընթացքում իրավախախտման երկու դեպք են արձանագրել: Մասնավորապես` հրազենային կրակոցի հետքեր են հայտնաբերվել Բջնի /պետ.ցուցիչ` 6.19.1/ ամրոցի 2016թ.-ին տեղադրված մետաղյա դարպասի կենտրոնական հատվածում: Կրակոցը եղել է մոտ տարածությունից:

Մեղրաձոր համայնքից 2 կմ հարավ-արևելք գտնվող ամրոցի /պետ.ցուցիչ`6.45.1/ Ք. ա. II-I հազարամյակներով թվագրվող ենթահուշարձան դամբարանադաշտի տարածքում էլ /պետ. ցուցիչ` 6.45.1.1, «Գոգոլի քարեր» վայրում/ արձանագրվել է երկու դամբարանների բացում` ենթադրաբար գանձախուզության նպատակով: Մարզային ծառայության պատասխանատուները տեղազննություն են իրականացրել, իրավախախտման մասին ահազանգել համայնքի ղեկավարին, հենակետային ոստիկանին:

Մարզային ծառայության աշխատակիցները շրջայց են կատարել նաև Բջնիի Սբ. Գևորգ /պետ. ցուցիչ` 6.19.9/ եկեղեցու տարածք, գնահատել հուշարձանների պահպանվածության վիճակը: Պարզվել է, որ Սուրբ Գևորգ բազիլիկ եկեղեցու արևմտյան պատի շարունակական քարաթափումից վերջերս փշրվել է պատին ագուցված խաչքարը: Կառուցված լինելով կոպտատաշ քարերով և կրաշաղախով` խարխլված տանիքից թափանցող անձրևաջրերն ամբողջովին քայքայել են կառույցի հենապատերը: Հյուսիսային պատը 2/3 մասով հողի մեջ է և մշտապես խոնավ, իսկ արևելյան և արևմտյան արդեն թեքված պատերի անկյուններում առկա են մեծացող ճաքեր:

Եկեղեցին ներառված է մարզի պահպանվածության առումով առավել վտանգված հուշարձանների ցանկում:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0