a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Քննարկվել են Գառնիի բաղնիքի և հատակի խճանկարի վերականգմանն առնչվող հարցեր

Գառնի

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը և իտալացի ճարտարապետ, Միլանի Պոլիտեխնիկական համալսարանի դասախոս Լուչիո Սպեկան «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հանրապետական նշանակության անտիկ դարաշրջանի բաղնիքի և հատակի խճանկարի վերականգմանն առնչվող հարցերն են քննարկել:

ՊՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ վերջինս ներկայացրել է «Բաղնիք» հուշարձանի ծածկի կառուցման իր նախագիծն, ասելով, որ բազմիցս եղել է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում և մինչ նախագծային աշխատանքներն սկսելը մանրամասն ուսումնասիրել է հնավայրի, պեղումների պատմությունը, տեղանքը, նաև անվանի ճարտարապետ Ալեքսանդր Սահինյանի` Գառնիի մասին աշխատությունները, գծանկարներ և այլ կարևոր փաստաթղթեր:

Չնայած «Բաղնիք» հուշարձանն ունի ծածկ, սակայն նախատեսվող նոր ծածկի հետ մեկտեղ նախատեսվում է տեղադրել դրենաժային համակարգ, որով կլուծվի ամենակարևորը՝ պատի խոնավության հարցը, կկանխվի անձրևաջրերի ներթափանցումը: Լուչիո Սպեկայի խոսքով՝ հնարավոր է տեղադրել փայտյա կամ մետաղական ծածկ, բայց ըստ նրա՝ մետաղական ծածկն առավել հուսալի ու երկար ժամանակով կարող է ծառայել:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենին հետաքրքրող այն հարցին, թե Հայաստանի բնակլիմայական պայմանների նման էլ ո՞ր տարածաշրջաններում է իրականացրել նման նախագծեր, Լ. Սպեկան պատասխանել է, որ հեղինակած նախագծերը ունեն բավականին լայն աշխարհագրություն և նշանակալի քանակ:

Իտալացի մասնագետը խոսել է նաև բաղնիքի հատակի խճանկարի վերականգնման անհրաժեշտության մասին, ասելով, որ դրանով զբաղվում են իտալացի այլ մասնագետներ:

Բաղնիքի հատակի խճանկարի պահպանության համար էլ համապատասխան պայմանների ապահովում է անհարժեշտ, որպեսզի կանխվի վիճակի հնարավոր վատթարացումը: Այս հուշարձանի վերականգնումը ճարտարապետն առաջնային է համարել: Նա միաժամանակ ասել է, որ «Բաղնիքի» ծածկի նախագիծը որոշակի շտկումների ու վերջնական տեսքի բերելու կարիք ունի և առաջիկա ամսում նախագծի փաթեթն ամփոփ կտրամադրի ՊՈԱԿ-ի տնօրենությանը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0