a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
01/05/2015

Գառնի. Չբացահայտված գաղտնագրեր

Culture.AM Garni

168.am-ը գրում է, որ ըստ Մ. Խորենացու` Հայկ Նահապետի թոռ Գեղամը «Շինում է մի դաստակերտ, որը հետո նրա թոռան Գառնիկի անունով կոչվում է Գառնի»։

Ա. Արդյո՞ք ձեզ ծանոթ է «ժանգառ» բառը. Դա պղնձի օքսիդն է, քանի որ ժանգը մետաղի օքսիդացված շերտն է, ուրեմն «Առ»-ը պղինձն է։
Ստուգենք` ըստ Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական աղյուսակում նշված ատոմային կարգաթվերի.

Ա-ն այբուբենի առաջին գրանիշն է, Ռ-ն՝ 28-րդն է. Ա+ռ=1+28=29=Cu29։
Բ. Գառնու տաճարի աստիճանները թվով ինն են, յուրաքանչյուրի բարձրությունը 30 սմ է։ Առաջին աստիճանը գտնվում է ծովի մակերևույթից 995 մ բարձրության վրա. 995 մետր+2,7 մետր=997.7 մետր։ Տաճարի բեմի սեղանի վրա տեղադրված Միհր Արևի արձանիկը կարող էր դրված լինել 999 մ բարձրության վրա։ Հին աշխարհում ինը համարվել է սրբագույն թիվ, իսկ 999` երրորդություն։
Գ. Անշուշտ, ինձ կառարկեն, որ հազարավոր տարիներ աաջ երկարությունը չի չափվել մետրերով։ Նախ` նկատենք, որ ամրոցի պարսպի երկարությունը 314,28 մետր է, ինչը կապված է «պի» թվի հետ. «պի»=22:7=3,1429։ Պարիսպը կառուցվել է Քրիստոսից առաջ առաջին դարում։ Հնում գոյություն ունեցող չափի միավորներից մեկը կոչվել է գազ. 1 գազը =112 սմ։ Այս դեպքում ամրոցի աստիճանների հիմքի բարձրությունը հավասար է` 888 գազ։ Սա նույնպես երրորդություն է. Հնում ութ թիվը նոր կյանքի խորհրդանիշն էր։
Դ. Միհրը Արև աստվածն էր, նրա տոնը նշվում էր անմիջապես ձմեռային արևադարձից հետո։ Հնում Արևը, Լուսինը և անզեն աչքով երևացող 5 մոլորակներից յուրաքանչյուրն ուներ իր խորհրդանիշ մետաղը։ Ոսկին Արևի խորհրդանիշն էր, Միհրը` Արև աստվածը. Միհր=20+11+16+32=79։ Ոսկի=24+29+15+11=79=Au79։
Ե. Համեմատենք «Գառնիկ» և «Գիլգամեշ» բառերի այբբենական կարգաթվերը.
Գ+Առ+ն+իկ=Գ+ Cu29+ն+Fe26
Գիլգ+Ամե+շ=Cu29+ Fe26+Շ։ (Շումերական էպոսի գլխավոր հերոսն է)։
Գառնիկ=80=Ծիրան=ձայն։
80-ը սնդիկ մետաղի ատոմային կարգաթիվն է, որը հնում կոչվել է «կենդանի կամ շարժվող արծաթ»։

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0