a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
02/05/2015

Գյումրիում կանգնեցվել է հայ միջնադարյան քնարերգու Սայաթ-Նովայի արձանը

Culture.AM Sayat

Գյումրիում արձանների թիվն ավելացավ ևս մեկով: Սայաթ-Նովա փողոցում կանգնեցվել է հայ միջնադարյան քնարերգու Սայաթ-Նովայի արձանը: Ի դեպ, այս փողոցը Սայաթ-նովայի անունով կոչվել է երգչի 250 ամյակին: Արձանը բրոնզաձույլ է: Այն ստեղծվել է Գյումրու քաղաքային իշխանությունների նախաձեռնությամբ, արձանի հեղինակը քանդակագործ Արտուշ Պապոյանն է: Արձանը քանդակելիս հաշվի է առնվել նաև տարածքը. այն պատրաստվել է այն չափերով, որ չխանգարի մեքենաների տեսանելիությանը:

Արձանի ստեղծման համար համայնքային բյուջեից հատկացվել է մոտ 7 մլն դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց արձանի հեղինակ քանդակագործ Արտուշ Պապոյանը՝ արձանn ավելի շատ ներկայացնում է պոետ և ոչ գուսան Սայաթ-Նովայի կերպարը, այդ է պատճառը, որ քամանչան կողքին է դրված, իսկ ձեռքին փետուրն ու թուղթն է: «Քանդակը հեշտ տրվեց: Ընդհանուր առմամբ, երբ մի բան հոգով ես անում, ամեն ինչ շատ հարթ է ընթանում»,-նշեց Արտուշ Պապոյանն ավելացնելով, որ քանդակի համար ընդանուր պահանջվել է 2 ամիս ժամանակ:

Արձանի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Շիրակի փոխմարզպետ Հարություն Արշակյանը,Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մարզային ու քաղաքային կառույցների աշխատակիցները« գյումրեցիներ: Արձանի բացման պատիվը տրվեց Գյումրու քաղաքապետին և քանդակի հեղինակին:

Սայաթ-Նովայի արձանը տեղադրված է Գյումրիի խորհրդանիշներից մեկը համարվող «Կըլկլան»-ի տեղում, որը հետագայում, Աբովյան ճեմափողոցի վերանորոգումից հետո, կտեղադրվի այդ փողոցում:

Lurer.com

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0