a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Դիարբեքիրի «Սուրբ Կիրակոս» եկեղեցին արժանացել է «ԵՄ մշակութային ժառանգության» մրցանակին

Սուրբ_Կիրակոս_եկեղեցի_(Դիարբեքիր)_(11)

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում կայացել է «Եվրամիության մշակութային ժառանգություն և Europa Nostra» մրցանակաբաշխության  հանդիսավոր արարողությունը: Թուրքական «turkiyeturizm.com» կայքի տարածած տեղեկության համաձայն՝ մրցանակաբաշխության շրջանակներում Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցուն շնորհվել է «Մեծ մրցանակ»: Ըստ կայքի՝ ժյուրիի անդամների այդ որոշման համար հիմնական դրդապատճառ է հանդիսացել կիսաավեր եկեղեցու վերականգնման գործում հայ համայնքի և տեղի բնակչության ու պաշտոնյաների համագործակցությունը, ինչը դիտվել է համերաշխության օրինակ:

Մրցանակաբաշխությանը ներկայացված են եղել բազմաթիվ մշակութային նախագծեր, որոնց ուսումնասիրություններին մասնակցել են աշխարհի տարբեր երկրներից ժամանած մշակութային ժառանգության 600 մասնագետ և բազմաթիվ կամավորներ: Միջոցառմանը մասնակցել են նաև Օսլոյի քաղաքապետն ու Նորվեգիայի բնապահպանության նախարարը:

Միջոցառմանն ընդհանուր առմամբ շնորհվել է 7 «Մեծ մրցանակ», որոնցից մեկը բաժին է հասել Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցուն:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0