a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մաքրման աշխատանքներ՝ Թանահատի վանական համալիրի տարածքում

Gladzor

«Մաքուր Հայաստան» խորագրի ներքո` «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի և Եղեգնաձորի թիվ 1 մանկապարտեզի աշխատակիցները համատեղ սանմաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացրել Թանահատի վանական համալիրի տարածքում։ Այս մասին հայտնում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայությունը:

Մինչ մեծերը մաքրել ու բարեկարգել են վանական համալիրի տարածքը` փոքրիկները ներկաներին հիացրել են հայրենասիրական երգ ու պարի իրենց կատարումներով։

Միջոցառումը շարունակվել է «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց թանգարանում: Մասնաճյուղի վարիչ Բարիս Քոչարյանը երեխաներին հնարավորինս մատչելի ներկայացրել է արգելոց-թանգարանի ցուցադրությունը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0