a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Թիֆլիսում գտնվող Սբ․ Մինաս եկեղեցին փլուզման եզրին է

arm143876273823

Արդեն մեկ տարի առանց տանիքի գոյատևող Սուրբ Մինաս եկեղեցին փլուզման եզրին է։ Եկեղեցին գտնվում է Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսի կենտրոնում։ Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը մտահոգված է։ Թեմի փոխանցմամբ եկեղեցու պատերն արդեն թուլացել են, և չի բացառվում, որ այն շուտով կփլուզվի։ Այս մասին տեղեկացնում է Akhltkha.net-ը։

Մեկ տարի է անցել, սակայն, եկեղեցու նորոգման հարցում ոչ մի փոփոխություն չկա։ Վիրահայոց թեմը բազմաթիվ նամակներ է ուղարկել պատկան մարմիններին, բայց ապարդյուն․ ոչ մի փոփոխուփյուն չկա։ Փլուզված տանիքը վերանորոգելու փոխարեն քաղաքապետարանն ամբողջությամբ ազատեց եկեղեցին տանիքից, որի հետևանքով անձրևները, քամին, ձյունը էլ ավելի են վատացնում իրավիճակը։

Երևանցոց Սուրբ Մինաս հայկական եկեղեցին գտնվում է Հաբլաբար թաղամասի Նոր Էջմիածին գործող եկեղեցուց քիչ հեռու։ Ըստ պահպանված տվյալների՝ Սուրբ Մինաս եկեղեցին կառուցվել է 1790 թվականին։ Սկզբնական շրջանում այն մեծ չի եղել, և 1870 թվականին որոշվել է մեծացնել այն։ 1883 թվականի հունվարի 2-ին արդեն վեր է խոյացել Երեւանցոց Սուրբ Մինասը։ Խորհրդային տարիներին եկեղեցին գմբեթ չի ունեցել և գործել է որպես արհեստանոց։ Իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո Երևանցոց Սուրբ Մինասը դասվելի է «վիճելի» եկեղեցիների թվին։

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0