a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է քանդակի մրցույթ

tumanyan_hovhannes

Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին ընդառաջ Մշակույթի նախարարությունը կազմակերպում է քանդակի սիմպոզիում, որը բանաստեղծի ծննդավայրում՝ Դսեղում կանցկացվի 2017 թվականի ապրիլ-մայիս ամիսներին: Այդ մասին հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։

Սիմպոզիումին կմասնակցի 20 քանդակագործ: Յուրաքանչյուրին կտրամադրվի տուֆի մեկ կտոր (տուֆ 2x1x1 մ/խորանարդ չափսով): Թեմա՝ Հովհ. Թումանյանի ստեղծագործությունների հերոսներ, թումանյանական գրականություն: Ավարտուն քանդակները կտեղադրվեն Դսեղում:

Սիմպոզիումի ավարտից հետո մրցույթի առաջին երեք տեղերը զբաղեցնող ստեղծագործությունների հեղինակները կպարգևատրվեն դրամական մրցանակներով՝ 1-ին տեղ` 500.000 դրամ, 2-րդ տեղ` 400.000 դրամ, 3-րդ տեղ` 300.000 դրամ:

Կեցության, սննդի և ստեղծագործության նյութի հարցերը հոգում է կազմակերպող կողմը: Անհրաժեշտ բոլոր գործիքները բերում է քանդակագործը:

Սիմպոզիումին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան երիտասարդներ: Մասնակցության հայտը  պետք է ուղարկել մինչև 2017 թվականի ապրիլի 15-ը՝ museums.armenia@gmail.com էլ. հասցեով:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0