a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
18/11/2014

Ի՞նչ անել, որ մայրաքաղաքի հուշարձաններից հուշեր չմնան

1340611829_8_anmar-krak

Հայաստանի, հատկապես մայրաքաղաք Երեւանի տարբեր հատվածներում տեղադրված հուշարձանների մի մասը գտնվում է մարդաշատ վայրերում, որի արդյունքում էլ ամեն օր այդ հուշարձանները  ենթարկվում են “հալածանքի”: Մեկն իր սիրո պատմությունն է արձանին անմահացնում, մյուսը` անունը, մեկ ուրիշը` պարզապես խզբզում է, որից հետո արձանը դառնում է անճանաչելի: Ճիշտ է, անձրեւեներից հետո դրանք որոշ չափով մաքրվում են, սակայն կորցնում են իրենց նախկին տեսքը, եւ հուշարձանից միայն հուշեր են մնում: Չգիտես, սա մեր հասարակության վայրենության հետեւանքո՞վ է, թե` համապատասխան մարմինների թույլ վերահսկողության: Չնայած` նկատենք, որ Կասկադի տարածքում գտնվող որեւէ հուշարձանին օձն իր պորտով, ղուշն իր թեւով չի կարող մոտենալ, ինչը չենք կարող ասել մայրաքաղաքի մյուս հուշարձանների մասին: Մնում է միայն հուշարձանները “նախշող” մարդկանց տուգանել եւ այդ ճանապարով փրկել դրանք ոչնչացումից: Այս անգամ “Իրավունքի” ուշադրության կենտրոնում հրատապ այս խնդիրն է:
ՀՀ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ.
– Այդ հարցով պետք է դիմեք ոստիկանություն, քանի որ նրանք են իրականացնում պարեկային ծառայություն: Քաղաքապետարանը չունի պարեկային ծառայություն, որպեսզի այդ ամենը վերահսկի: Մենք միայն կարող ենք դատապարտել նման արարքները: Կան իրավապահ մարմիններ, որոնք զբաղվում են այդ գործով, սա պարզապես խուլիգանություն է, իսկ խուլիգանության դեպքում իրավապահ մարմիններն են զբաղվում: Քաղաքապետարանը ստիպված է միայն հետո այդ ամենը մաքրել: Պետք է ասեմ նաեւ, որ ոչ բոլոր հուշարձաններն են, որ մեր ենթակայության տակ են:
ՀՀ ճարտարապետների միության նախագահ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆ.
– Սա մեր հասարակության պատկերն է: Հնարավոր չէ յուրաքանչյուր արձանի մոտ ոստիկան կանգնեցնել, որպեսզի նա հսկի արձանը: Եթե հուշարձանները քանդվում են, եւ դրանց վրա ուշադրություն չեն դարձնում, հասարակությունն էլ առիթից օգտվում է եւ ասում` ի՞նչ կա որ, մի տեղում էլ իմ անունը գրեմ: Պետք է բարձրացնել հասարակության գիտակցությունը, ի վերջո այդ ամենը նրա պատմությունն է:

Մանրամասները՝ Iravunk.am -ում

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0