a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Իգդիրում հայկական խաչքար է գտնվել

ԽԱՉՔԱՐ

Թուրքիայի Իգդիր նահանգի Թուզլուջա շրջանում գտնվել է 13-14-րդ դարերին թվագրվող հայկական խաչքար։ Ըստ թուրքական Dkmhaber.com կայքի՝ խաչքարը հայտնաբերվել է Կողբի Աշաղը կոչվող թաղամասում կատարվող շինարարական աշխատանքների ժամանակ: Այն տարածքում, որտեղ այժմ մասնավոր շինարարություն է իրականացվում, ժամանակին եղել է հայկական եկեղեցուն կից գերեզմանատուն, որտեղ թաղված են եղել եկեղեցու սպասավորները: Այդ հանգամանքն էլ թույլ է տվել ենթադրել, որ խաչքարը ժամանակին եղել է եկեղեցականներից մեկի շիրմաքարը:

Խաչքարը տեղափոխվել է Կողբի համայնքապետարան և այժմ որպես հնագիտական նմուշ ցուցադրվում է համայնքապետարանի մուտքի դիմաց:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0