Warning: include(/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache-base.php) [function.include]: failed to open stream: No such file or directory in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 65

Warning: include() [function.include]: Failed opening '/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache-base.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php53/usr/share/pear:/opt/alt/php53/usr/share/php') in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 65

Warning: include_once(/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/ossdl-cdn.php) [function.include-once]: failed to open stream: No such file or directory in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 82

Warning: include_once() [function.include]: Failed opening '/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/ossdl-cdn.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php53/usr/share/pear:/opt/alt/php53/usr/share/php') in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 82
Իրավախախտում Ամրոց «Ինաքլու դար» հուշարձանի տարածքում | Culture.AM
a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Իրավախախտում Ամրոց «Ինաքլու դար» հուշարձանի տարածքում

13149975_1145841452135424_1743749307_n

Հուշարձանի նկատմամբ իրավախախտման հերթական փաստն է արձանագրվել Արագածոտնի մարզում: Տարեսկզբից սա երրորդ դեպքն է ( նախորդ երկուսը՝ Ոսկեվազ համայնքի «Ամրոցի համալիր Ախթամիր» և Օհանավան համայնքի «Հովհաննավանք վանական համալիր»հանրապետական նշանակության հուշարձանների տարածքներում):  Այս մասին տեղեկանում ենք «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքից։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության պատասխանատուներn արձանագրել են, որ Անտառուտ համայնքի Ամրոց «Ինաքլու դար» հուշարձանի տարածքում հողաշինարարական աշխատանքներ են իրականացվում, որի արդյունքում մեծ վնաս է հասցվում հուշարձանին:

«Ինաքլու դար»-ը թվագրվում է մ.թ.ա. 2-1 հազարամյակներով, գտնվում է Անտառուտ գյուղի եզրին՝ համանուն բլրի վրա. այն հանրապետական նշանակության հուշարձան է և ընդգրկված է պետական սեփականություն հանդիսացող և օտարման ոչ ենթակա հուշարձանների ցանկում:

Իրավախախտները հուշարձանի պահպանական գոտու տարածքը (հաստատված՝ դեռևս 1986թ.) ցանկապատելու նպատակով տեղադրել են խողովակներ, ջրագիծ է անցկացվել, համապատասխան տեխնիկայի միջոցով իրականացվել է հողահարթեցում և տնկվել են ծառեր:

ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության պատասխանատուները Անտառուտ համայնքի ղեկավարին և հուշարձանի տարածքում աշխատանքներ իրականացնող քաղաքացուն հորդորել և պահանջել են դադարեցնել աշխատանքները, սակայն՝ ապարդյուն:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն իրավախախտման փաստի առիթով դիմել է ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն, Արագածոտնի մարզպետին, Անտառուտ համայնքի ղեկավարին:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0