a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Թուրքիայում ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են հայկական խաչքարեր

khachqar

Թուրքիայի Թեքիրդաղ (Ռոդոստոյ) նահանգի Մալքարա շրջանում ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ հայկական խաչքարներ են հայտնաբերվել:Այս մասին հաղորդում էErmenihaber-ը:

Համաձայն տեղեկատվության, հայտնաբերվել է 8 խաչքար: Մալքարայի շրջկենտրոնի ղեկավարի օգնական Ահմեդ Նազիֆ Բալջըն հայտնել է, որ հայտնաբերված խաչքարների վրա առկա են հայատառ գրություններ:

-Գուցե այս գերեզմանաքարերից շատ կան, չենք կարող իմանալ: Շրջանում աշխատանքները շարունակվում են: Մինչ ճանապարհաշինարարական աշխատանքների ավարտը՝ հայտնաբերված բոլոր խաչքարները կհանձնվեն Մշակույթի պալատին,- նշել է Բալջըն:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0