a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Խաչքարի օծում՝ Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

khachqar

Արգենտինայի հայ համայնքը ոգեկոչել է Հայոց  ցեղասպաանության Սուրբ նահատակների հիշատակը:

Վիսենտե Լոպեսի քաղաքապետարանին կից սրահներից մեկում տեղի ունեցած միջոցառմանը ներկա էին հազարավոր արգենտինահայեր, քաղաքական և մշակութային գործիչներ:  Հիշատակի միջոցառմանը ներկա Վիսենտե Լոպեսի քաղաքապետ Խորխե Մաքրին մեկ անգամ ևս վերահաստատել է իր զորակցությունը հայ ժողովրդին՝ դատապարտելով Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլ ամսվա սկզբին Լեռնային Ղարաբաղում Աղերբեջանի կողմից սանձազերծած քառօրյա պատերազմը:

Միջոցառմանը ներկա արգենտինայի նահանգային սենատորները և քաղաքաքան այլ գործիչներ նույպես դատապարտեցին և անթույլատրելի համարեցին Թուրքիայի և Ադերբեջանի կողմից կատարվող գործողությունները: Իր խոսքում Արգենտինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսան Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին իրենց աջակցության համար՝նշելով, որ Լեռնային Ղարաբաղը եղել և մնալու է հայկական տարածք և աշարհասփյուռ հայությունը միասնաբար միշտ պայաքարելու է իր իրավունքների պահպանման համար:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0