a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Վաշինգտոնի Կապիտոլիումի գմբեթի վերակառուցմանը մասնակցում են նաև հայ մասնագետները

capitol-hill-4

Հայազգի մասնագետները մասնակցում են ԱՄՆ-ի խորհրդանիշներից մեկի՝ Կապիտոլիումի գմբեթի վերակառուցման աշխատանքներին: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:

Վերակառուցման աշխատանքներին մասնակցում է American Iron Works (AIW) ընկերությունը, որի անդամները հույներ են, արաբներ, Լատինական Ամերիակայի երկներից ազգեր, ինչպես նաև հայեր: Հետաքրքրական է, որ ընկերության փոխնախագահը հենց հայ է՝ արմատներով այնթափցի Վահե Թանաշյանը, ով նշում է, որ մեծ հպարտություն է մասնակցել Կապիտոլիումի գմբեթի վերակառուցման աշխատանքներին:
–  Ինչպես մեր հայրենիքն ենք շենացրել, շենացնում ենք այն  երկրները, որտեղ աշխատում ենք,-նշում է հայ  մասնագետը:

American Iron Works – AIW ընկերությունը զբաղվում է երկաթի մշակմամբ և երկաթե կառույցների պատրաստմամբ: Այստեղ աշխատող մի քանի հայեր իրենց փայլուն արհեստավարժությամբ ընկերության ղեկավարության հարգանքին են արժանացել: 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների հետևանքով վնասված Պենտագոնի՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության շենքի վերակառուցման աշխատանքներում նույնպես մասնակցել են հայերը, որի համար ընկերության աշխատակիցները հատուկ շնորհակալագրեր են ստացել ԱՄՆ-ի կառավարությունից:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0