a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
22/04/2015

Հիմնանորոգումից հետո վերաբացվեց Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանը

Culture.AM Museum

Իրատես-ի փոխանցմամբ Հայոց ցեղասպանության արդեն հիմնանորոգված թանգարան-ինստիտուտը իր դռները բացեց նախ լրագրողների առջև, իսկ հետո տեղի ունեցավ թանգարան-ինստիտուտի պաշտոնական բացումը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Հանրության համար թանգարան-ինստիտուտը դռները կբացի ապրիլի 25-ին, ապրիլի 24-ին նորաբաց 12 սրահները այցելելու հնարավորություն կունենան միայն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան ժամանող պաշտոնական պատվիրակությունների անդամներն ու օտարերկրյա հյուրերը:
Լրագրողներին բոլոր սրահներով ուղեկցելով ու հանգամանորեն ներկայացնելով նոր ցուցադրության հայեցակարգը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը շեշտեց, որ վերջին 7-8 տարիներին թանգարանում նոր նյութեր են հավաքվել. «Այնքան նյութ ենք հավաքել, որ լիուլի բավարար է 4-5 այսպիսի թանգարանների»:

 

Ավելին՝ Irates.am կայքում

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0