a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հրաչյա Բեգլարյանի խորաքանդակը տեղադրվել է Արցախում

18189

Մայիսի 1-ին  Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել  արցախցի անվանի բանաստեղծ Հրաչյա Բեգլարյանի խորաքանդակի բացման հանդիսավոր արարողությանը: Արարողությանը ներկա է եղել նաև ԼՂՀ  Նախագահ Բակո Սահակյանը:  Այդ մասին տեղեկանում ենք Artakpress.am լրատվականից:

 ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ երկրի ղեկավարը բարձր է գնահատել Հրաչյա Բեգլարյանի ավանդը հայ գրականության, մշակույթի զարգացման, մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում, ինպես նաև ազգային-ազատագրական պայքարում ու պետականաշինության մեջ` հավելելով, որ ազգի նվիրյալների հիշատակի հավերժացումը ներկա և ապագա սերունդների պարտքն է:

Արարողությանը ներկա է գտնվել նաև Արցախի գրողների Միության նախագահ Վարդան Հակոբյանը, ով իր խոսքում նշել է, որ  Հրաչյա Բեգլարյանը Արցախյան շարժման առաջամարտիկներից էր, միաժամանակ բանաստեղծ, ով իր ստեղծագործությամբ կերտեց ժամանակի հայ մարդու, արցախցու հայրենասիրական կերպարն ու նկարագիրը:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0