a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Պոկվել է «Ճանապարհաշինարարներին» հուշարձանի արդեն խարխլված հատվածը

38.thumb

Բնակլիմայական պայմանների` ուժեղ քամու և կարկուտի հետևանքով վնասվել է Երևան-Սևան մայրուղու 32-րդ կմ-ի վրա գտնվող քանդակագործ Դավիթ Բեջանյանի հեղինակությամբ 1978թ. կառուցված «Ճանապարհաշինարարներին» հուշարձանի վերևի դեռևս կանգուն մնացած հատվածը: Այս մասին տեղեկանում ենք «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքից:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցներն այսօր առավոտյան կատարած շրջայցի ընթացքում արձանագրել են, որ այն ամբողջովին շրջվել և կախվել է, ինչն իրենից լուրջ վտանգ է ներկայացնում, քանի որ ամեն վայրկյան կարող է պոկվել ու ցած ընկնել: Հուշարձանի ներքևի հատվածից էլ /3 մետր երկարությամբ և 1 մետր լայնությամբ/ մի կտոր պոկվել ու ընկել է գետնին:

Հուշարձանի վնասված հատվածը ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության պատասխանատուները և ՀՀ Ոստիկանության Չարենցավանի բաժնի աշխատակիցները հեռացրել են` տեղափոխելով Չարենցավանի հաստոցաշինական գործարանի տարածք:

Աղբյուրը նշում է, որ տեղական նշանակության հուշարձանի կողոպտումը սկսվել էր դեռևս 2007թ.: 2009թ. ոստիկանությունը հայտնաբերել էր երեք իրավախախտների, քր. գործ էր հարուցվել, սակայն, վնասը չփոխհատուցվեց, հուշարձանը չվերականգնվեց: Հուշարձանի նկատմամբ իրավախախտում էր արձանագրվել նաև 2012 և 2013 թթ.: Այն հերթական «փորձության» էր ենթարկվել 2015 թ. հուլիսի 12-ին: Ուժգին քամուց պոկվել էր տարիներ շարունակ բազմակի կողոպուտներից խարխլված հուշարձանի ստորին հատվածը: Չարենցավանի քաղաքապետի համաձայնությամբ պոկված հատվածը ՊՈԱԿ-ի աշխատակիցների վերահսկողությամբ տեղափոխվել էր Չարենցավանի քաղաքապետարանի կոմունալ ծառայության տարածք` ժամանակավոր պահպանության, որտեղ և պահվում է մինչ օրս:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0